Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարին

25.09.2014

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում ԵՄ գործունեությունը եւ, մասնավորապես, Արագածոտնի մարզում իրականացված ծրագրերը:
Նշվեց, որ կրթական, գյուղական համայնքների զարգացման եւ այլ ծրագրեր են իրականացվել Թալին քաղաքում ու մարզի մի քանի գյուղական համայնքներում: Տրայան Հրիսթեանը մարզպետին ներկայացրեց գործողությունների այն նոր շրջանակը, որը նախատեսվում է առաջիկա իրենց ծրագրերում եւ առաջարկեց դրանց իրականացման համատեղ քննարկում:
Մարզպետն իր հյուրին ներկայացրեց Արագածոտն մարզի ընդհանուր նկարագիրը: Նշեց, որ այն առանձնանում է թե՛ իր բազմաշերտ կլիմայական առանձնահատկություններով՝ գտնվելով լեռնային եւ նախալեռնային գոտիներում, եւ թե՛ բնակչության նկարագրով: Քանզի, այստեղի բնակչությունը, մեծամասամբ, Մեծ եղեռն ապրած, թուրքական յաթաղանից մազապուրծ եղած գաղթականների ժառանգներն են եւ կրում են իրենց պապերին բաժին ընկած ճակատագրի ողջ հետեւանքները:
Քաղաքական դաշտից մարզպետն անցում կատարեց տնտեսական ոլորտ եւ ներկայացրեց մարզում առկա հիմնախնդիրները: Համատեղ քննարկումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Եվրամիության պատվիրակության առաջիկա գործունեության մեջ կներառվեն գյուղատնտեսական, կրթական, մշակութային, ձեռնարկատիրական, զբոսաշրջության ոլորտներին վերաբերող ծրագրեր: Համագործակցության մեջ կընդգրկվեն քաղաքային եւ գյուղական համայնքները, մարզային կառույցները, հասարակական կազմակերպությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14