Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի տարածաշրջանում

25.09.2014

Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի քաղաքապետարանում, որին մասնակցեցին տարածաշրջանի բոլոր համայնքների բնակիչները: Համայնքապետերը իրենց համայնքներում նախապես իրազեկել էին ընդունելության մասին, եւ բնակիչները հնարավորություն ունեցան մարզպետին իրենց մտահոգող հարցերով դիմել տեղում եւ չգնալ մարզկենտրոն:
Ընդհանուր առմամբ, ընդունելությանը մասնակցեց 33 մարդ: Հարցադրումները վերաբերում էին բուժօգնությանը, բնակարանների վերանորոգմանը, առողջարանի ուղեգրեր ստանալուն, սակայն, դիմումատուների մեծ մասը դրամական օգնության խնդիր ունեին: Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 27 դիմումատու:
Ընդունելությունից հետո Սարգիս Սահակյանն այցելեց Նիգավան համայնք՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ: Այցը կատարվել էր իրենց՝ գյուղի բնակիչների պահանջով: Նրանք մարզպետին ներկայացրին իրենց համայնքում առկա խնդիրները, որոնց վերաբերյալ մարզպետը համապատասխան պարզաբանումներ կատարեց եւ լուծման հնարավոր ուղիներ նշեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14