Նորություններ
Այցելեցին նորածիններին
22.09.2014

ՀՀԿ Աշտարակի կանանց խորհուրդը Անկախության տոնի առթիվ անակնկալ էր պատրաստել Աշտարակի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 21-ին կատարվեց այցելություն նորածիններին եւ նրանց մայրիկներին: Օրվա հերոսներն այդ օրը 8-ն էին: Բոլոր բալիկներն առողջական լավ վիճակում էին, եւ նրանց մայրիկները ժպիտով ու բարձր տրամադրությամբ ընդունեցին անակնկալ հյուրերին:
ՀՀԿ Աշտարակի կանանց խորհուրդի նախագահ, փոխմարզպետ Նունե Մովսիսյանը շնորհավորեց նորածիններին ու նրանց ծնողներին, բալիկներին մաղթեց երջանիկ կյանք, լուսավոր ու պայծառ ապագա: ՀՀԿ Արագածոտնի մարզային կազմակերպության ղեկավար, մարզպետ Սարգիս Սահակյանի անունից նա հանձնեց նվերներ եւ փոխանցեց բարեմաղթանքներ: