Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ /21.09.2014թ./

21.09.2014

Սիրելի հայրենակիցնե’ր,
Շնորհավորում եմ բոլորիս՝ Անկախության տոնի առթիվ:
23 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը. ունենալ անկախ, ժողովրդավարական պետություն: Ճակատագիրը մեզ մեծագույն առաքելության էր արժանացրել՝ իրականացնել մեր նախնիների սրբազան երազանքը, արարել անկախ, ազատ պետականություն, խաղաղ ու առաջընթաց հայրենիք: Այդ ամենն այսօր իրողություն է, եւ մեր պետությունը քայլում է բոլոր երկրների հետ համընթաց, համարձակ ու հաստատուն կերտում իր փառավոր պատմությունը:

Աշխարհին մեր երկրին այսօր ներկայանում է կայացած պետական կառույցներով, հաղթանակած եւ այդ հաղթանակներին առհավետ տեր կանգնող հերոսական բանակով, առաջընթաց ապրող տնտեսությամբ, գիտական, կրթական, մշակութային իր ներուժով:
Հայ ժողովուրդը քաջ գիտակցում է, որ թանկ գնով է ձեռք բերվել այդքան ցանկալի անկախությունը, եւ այն պահպանելու համար շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած ազգային ու համամարդկային արժեքներին: Այդ ազատությունը մեր հասարակության կեցության հիմքն է եւ սակարկման ենթակա չէ:
Անկախության տարեդարձը Հայաստանի Հանրապետությունը նշում է որպես կայուն զարգացող պետություն: Երկրի իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի հետեւողականության շնորհիվ շարունակվում է բարեփոխումների համապարփակ ծրագրեր իրականացվել: Ծրագրեր, որոնք ընդգրկում են երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները:

Կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր ժողովրդի լավագույն զավակների կողմից ունեցած ձեռքբերումները փոխանցվեն գալիք սերունդներին, բազմապատկվեն նորանոր հաջողություններով՝ ի փառս մեր անկախ պետության երջանիկ ու լուսավոր ապագայի:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14