Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում նշվեց Անկախության տոնը

20.09.2014

Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումը Արագածոտնի մարզում կայացավ սեպտեմբերի 19-ին՝ մարզկենտրոն Աշտարակի քաղաքային մարզադաշտում: Կազմակերպիչը Արագածոտնի մարզպետարանն էր՝ մարզպետի հովանավորությամբ: Հրավիրված էին մասնակցելու պետական կառավարման համակարգի պաշտոնյաներ, մարզի բոլոր համայնքների կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների ներկայացուցիչները, բնակիչները:
Տոնախմբությունը սկսվեց ավանդական հյուրասիրությամբ: Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի տարածաշրջանների համայնքները ներկայացել էին իրենց ազգային խոհանոցային նմուշներով: Մարզպետ Սարգիս Սահակյանը եւ մյուս բարձրաստիճան հյուրերը մոտեցան սեղաններին եւ մեկ առ մեկ շնորհավորեցին ներկաներին՝ մեր ժողովրդի համար պատմական կարեւորագույն իրադարձության՝ Անկախության տոնի առթիվ:
Շնորհավորանքները շարունակվեցին տոնախմբության հանդիսավոր հատվածում; Այն սկսվեց զիվորականների եւ մարի երիտասարնդների երթով: Այնուհետեւ հնչեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնանքի խոսքը։
Ոգեւորիչ եւ հայրենաշունչ էր մարզպետ Սարգիս Սահակյանի ելույթը: Նա ասաց.
-23 տարի առաջ՝ 1991թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը կատարեռց իր պատմական ընտրութէյունը. Ունենալ անկախ, ժողովրդավարական պետություն: Ճակատագիրը մեզ մեծագույն առաքելություն էր սահմանել՝ իրականացնել մեր նախնիների սրբազան երազանքը, արարել անկախ, ազատ պետություն, խաղաղ ու առաջընթաց հայրենիք: Այդ ամենն այսօր իրողությունը է, եւ մեր պետությունը համարձակ ու հաստատուն կերտում է իր փառավոր պատմությունը:
Ներկայացվեց նաեւ համերգային հագեցած ծրագիր՝ հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, պարային համույթների մասնակցությամբ: Մարզադաշտում ներկա հանդիսատեսը ինքնաբուխ մասնակիցը եղավ սիրված երգ-երաժշտության ներքո կատարումներին:
Հանդիսությունն ավարտվեց տոնական շքեղ հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14