Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրները

19.09.2014

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ կախված խմելու ջրամատակարարման խնդիրների հետ: Հարցերի հրատապությունից ելնելով, խորհրդակցությանը կասնակցում էր ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը: Ներկա էին նաեւ Աշտարակի, Ապարանի, Թալինի քաղաքապետերը, գյուղական մի շարք համայնքների ղեկավարներ:
Մարզպետը նշեց, որ համայնքներում կուտակվել են խմելու ջրի մատակարարման մի շարք խնդիրներ, որոնց լուծումը առաջնահերթություն է պահանջում:
- Մենք ունենք ջրամատակարարման գրաֆիկ, որով 24 ժամյա մատակարարում է սահմանվում, բայց գյուղերից եկած ահազանգերն այնպիսին են, որ օրերով ջուր չեն ունենում: Սեպտեմբերի 1-ից սկսած մենք գյուղերում ուսումնասիրություններ ենք կատարել եւ պարզել ենք, որ 4-5 օրով ջրամատակարարում չի կատարվել, Եվ դա այն դեպքում, երբ այդ գրաֆիկների ընթացքը ինքս եմ հսկում, -ասաց նա:
Իրենց համայնքներում առկա խնդիրները բարձրաձայնեցին համայնքների ղեկավարները: Այսպես, եթե Ապարանում կարեւորվում է 10-ժամյա ջրամատաակարարումը հասցնել 16-ժամյայի, ինչպես նաեւ կույուղու նորոգված համակարգ ունենալու հարցը, ապա Թալին քաղաքում օրախնդիր է կանոնավոր ջրամատակարարում ապահովելը, քանի որ այստեղ օրական ջուր է տրվում 1-2 ժամ: Աշտարակում ներկայումս իրականացվում է խմելաջրի ներքին ցանցի վերանորոգման ծրագիր, որն իրականացվում է քաղաքի մի մասում: ԵՎ քաղաքապետի հարցադրումը վերաբերում էր քաղաքն ամբողջությամբ ծրագրի մեջ ընդգրկելու հարցը:
Գյուղական համայնքներից Սորիկի, Նոր Արթիկի, Հակոյի, Կանչի, Կաքավաձորի, Շամիրամի, Պարտիզակի, Նոր Ամանոսի, Նոր Եդեսիայի, համայնքապետերի բարձրացրած հարցերը վերաբերում էին կանոնավոր եւ բավարար քանակի ջրամատակարարման ապահովմանը: Սարգիս Սահակյանը եւ Պատրիկ Լորենը համատեղ քննարկեցին դրանց լուծման հնարավոր ուղիները: Նշվեց, որ դրանց մեծ մասը կներգրավվեն ,,Հայջրմուղկոյուղի,, առաջիկա ներդրումային ծրագրի մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14