Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշվեցին «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսի մասնակիցները

18.09.2014

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորությամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացվում է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված «Փարաջանովի հետադարձ լույսը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ծրագրի շրջանակում կազմակերպվեց Արագածոտնի մարզի դպրոցականների աշխատանքների դիտումը, որը կայացավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում:
5 հոգուց բաղկացած Ժյուրիի կազմում էին ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, ՀՀ նկարիչների միության անդամ Մարտին Ակողլյանը, Աշտարակի Սրտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Երանուհի Չալաբյանը, թատերագետ Նազիկ Դավթյանը:
Ժյուրին մանրակրկիտ ուսումնասիրեց բոլոր՝ 60 աշխատանքները, որոնք ներկայացնում էին մարզի բոլոր տարածաշրջանները: Որոշվեցին լավագույն 6 աշխատանքները, որոնց հեղինակները կմասնակցեն հանրապետական փառատոնին: Իսկ մարզային ցուցահանդեսին մասնակից բոլոր աշխատանքների հեղինակներն արժանացան ԱԺ կողմից սահմանված շնորհակալագրի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14