Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջան

11.09.2014

Սեպտեմբերի 11-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային այց կատարեց Արագածի տարածաշրջան:
Ծաղկահովիտի համայնքապետարանում նա հանդիպում ունեցավ տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, կառավարության կողմից հացահատիկի սերմացուի, ազոտական պարարտանյութի, դիզվառելիքի հատկացման հարցեր: Համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին խմելու եւ ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատանտեսական աշխատանքների ընթացքին վերաբերող, կենսական նշանակության այլ հիմնախնդիրներ, որոնց լուծման համար մարզպետն իր դիտարկումները կատարեց, տվեց համապատասխան հանձնարարականներ:
Այնուհետեւ կայացավ տարածաշրջանի բնակիչների հետ մարզպետի եռամսյակային հերթական ընդունելությունը: Դրամական օգնության, բուժօգնության, բնակարանաշինության, սոցիալական, աշխատանքային եւ անձնական այլ հարցերով Սարգիս Սահակյանին դիմեց 35 բնակիչ: Բոլոր դիմումներին տրվեցին սպառիչ պատասխաններ, արվեցին համապատասխան պարզաբանումներ: Դրամական օգնություն ստացավ 26 դիմումատու:
Մարզի համայնքներում հաջորդ ընդունելությունը մարզպետը կկատարի սեպտեմբերի 18-ին, Թալինի, սեպտեմբերի 25-ին՝ Ապարանի տարածաշրջանների բնակիչների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14