Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում մարզպետարանում՝ «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնի կազմակերպման շուրջ

03.09.2014

Ռուսաստանի հայերի միության և Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում անց է կացվում «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը։
Ներկայումս սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Կազմակերպչական հարցեր քննարկելու նպատակով փառատոնի կազմկոմիտեի անդամները՝ Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Աղայանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 3-ին այցելեցին ՀՀ Արագածոտնի մարզպետարան: Փոխմարզպետ Նունե Մովսիսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին փառատոնի կազմակերպման հետ նկապված մի շարք հարցեր, ճշգրտվեցին մանրամասներ:
Վլադիմիր Աղայանը նշեց, որ փառատոնի նպատակն է Հայաստանի դպրոցականներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակութային և հոգևոր արժեքներին, նպաստել Ռուսաստանի, ռուսական մշակույթի և ռուսաց լեզվի նկատմամբ նրանց հետաքրքրության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ ստեղծված բարենպաստ հասարակական կարծիքի պահպանմանն ու հետագա խորացմանը։
Առաջին փառատոնն անցկացվել է 2010 թվականին, որի հաջողությամբ էր պայմանավորված նաև այն փաստը, որ դարձավ ավանդական։ Այն կազմակերպվելու է 3 փուլով՝ տարածքային, մարզային և հանրապետական: Ծրագրի շրջանակում կազմակերպվելու են ռուսական պոեզիայի երեկոներ, գրական-երաժշտական կոմպոզիցիաներ, ռուսաց լեզվի բաց դասեր, լեզվի վարպետության դասեր և ռուսական երգի լավագույն կատարման մրցույթ:
Ամփոփելով կազմակերպչական աշխատանքների նախապատրաստական ընթացքը, փոխմարզետ Ն. Մովսիսյանն ասաց, որ մարզում փառատոնը լավագույնս է կազմակերպվել նախորդ երկու տարիներին: Այդ առումով լավ ավանդույթներ են ձեւավորվել, որոնց հիման վրա փառատոնը հաջողությամբ կանցկացվի նաեւ այս տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14