Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

31.08.2014

Սիրելի´ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողնե´ր, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա եւ նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Այս երկու իրողությունները մեր երկրում մեկտեղվել են եւ հանդիսավորապես նշվում են իբրեւ մեծ տոն: Եվ դա պատահական չէ, քանի որ ուսումնառությունը գիտելիքների ձեռքբերման աղբյուրն է, իսկ առանց գիտելիքի չի կարող լինել հզոր պետություն, ժամանակին համընթաց երկիր:
Մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը գիտելիքն է: Դրանով է նա բոլոր ժամանակներում ներկայացել աշխարհին, իր ուսումնատենչ ոգով գրավել գիտության մեծագույն բարձունքներ: Այսօր էլ մեր երկրի քաղաքացին ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր մարդն է, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը, գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Այդ առաջընթացին են միտված մեր պետության ղեկավարության, նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումներն ու գործնական նախաձեռնությունները:
Շնորհավորում եմ բոլորին այս կարեւորագույն օրվա առթիվ եւ մաղթում, որ նոր՝ 2014-2015 ուսումնական տարին արգասաբեր լինի, հաջողություններ բերի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, ամենքին:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյան

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14