Նորություններ
Կայացավ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը
30.08.2014

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում, թիվ 1 դպրոցի դահլիճում օգոստոսի 30-ին կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան համաժողովը: Ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, դպրոցների տնօրենները, ոլորտի այլ պատասխանատուներ:
Մարզի հանրակրթական դպրոցների 2013-2014 ուսումնական տարվա արդյունքների եւ նոր՝ 2014-2015 ուստարվա նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Սուսաննա Պետրոսյանը:
Համաժողովում քննարկված հարցերի եւ կրթության ոլորտում առկա նորությունների, ծրագրային դրույթների մասին խոսեց նախարարության ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ 12-ամյա պարտադիր կրթության, ավագ դպրոցների կայացման, ազգային եւգ ու պարի ուսուցման, ներառական կրթության, վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացների եւ մի շարք այլ խնդիրների պարզաբանմանը, պատասխանեց տնօրեններին հետաքրքրող հարցերին:
Համաժողովի աշխատաքներն ամփոփոց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց բոլորին՝ ուսումնական նոր տարվա կապակցությամբ, նշելով, որ անցած տարին, ընդհանուր առմամբ, նպաստավոր էր համակարգի համար: Իրականացվել են կրթական, կազմակերպչական, ինչպես նաեւ դպրոցաշինական մի շարք ծրագրեր, որոնք շարունակական են լինելու նաեւ ուսումնական նոր տարում:
-Հորդորում եմ տնօրեններին նոր ուսումնական տարում առավել հետեւողական լինել կրթության որակի բարձրացման նկատմամբ, ուշադիր լինել թե՛ ուսուցիչների, եւ թե՛ աշակերտների հանդեպ, նպաստավոր պայմաններ ստեղծել կրթահամակարգի բարելավման համար: Այսպիսին է երկրի ղեկավարության, նախագահի պահանձն ու մոտեցումները,-ասաց Սարգիս Սահակյանը:
Այնուհետեւ մարզպետը պատվոգիր եւ հուշանվեր հանձնեց Կարբիի Վահան Թեքեյանի անվան դպրոցի քառաձայն երգչախմբին՝ ուսումնական տարվա ըւնթացքում ունեցած արդյունավետ գործունեության համար: Իսկ երգչախումբը ներկաներին ողջունեց իր երաժշտական կատարումներով:
Համաժողովին զուգընթաց, տեղի ունեցան տարբեր առարկաների գծով սեկցիոն պարապմունքներ: