Նորություններ
Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանի աշխատանքային այցերը
28.08.2014

Օգոստոսի 27-ին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն : ՀԿԽԸ գլխավոր քարրտուղար Աննա Եղիազարյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Կարմիր խաչի առաջիկա տարվա ծրագրերում ընդգրկվելիք հարցերը: Փոխմարզպետը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնցից, մասնավորապես, հավանության են արժանացել բազմազավակ ընտանիքների աջակցության եւ տնային խնամքի բարելավման, անհայտ կորած ազատամարտիկների 9 ընտանիքների, սիրիահայերի մանր ձեռնարկատիրության, Նարեկ թաղամասում եւ հանրակացարանում բնակվող փախստականների աջակցության ծրագրերը:
Օգոստոսի 28-ին Նունե Մովսիսյանը աշխատանքային ացով հանդիպել է նաեւ ,,Կամրջակ,, հասարակական կազմակերպության հոլանդացի տնօրեն Մարիա Գորիսի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում համատեղ իրականացնել Ծաղկահովիտ համայնքի 1,5 կմ. երկարության խմելու նոր ջրագծի կառուցման, ինչպես նաեւ գյուղական 3 մանկապարտեզի գույքով ապահովման ծրագրերը:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: