Նորություններ
Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում բացվեց մանկապարտեզ
27.08.2014

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում այսուհետ կգործի համայնքային մանկապարտեզը: Ծրագիրն իրականացվել է ,,Վորլդ Վիժըն ինթերնեշնլ-Հայաստան,, գրասենյակի, համայնքի համատեղ ուժերով եւ մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ:
Մանկապարտեզը կառուցվել է 1982 թվականին եւ գործել է շուրջ 10 տարի: Այնուհետեւ, սկսած 1992 թվականից այն անգործության է մատնվել եւ տարիների հետ կորցրել պիտանելիությունը: Ելնելով մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունից, նախագիծը ձեռնարկվեց եւ ավարտին հասցեց վերջին 1 տարվա ընթացքում: Իրականացվեց շուրջ 28 մլն. դրամի աշխատանք:
Երկհարկանի կառույցից հիմնանորոգվել է միայն երկրորդ հարկը, որը լիուվին բավարարում է պահանջարկը: Այն իր մեջ ներառում է ժամանակակից պայմաններին համապատասխան 2 ննջասենյակ, խաղասենյակ, խոհանոց, ճաշարան, սանհանգույց:
Օգոստոսի 27-ին կայացավ մանկապարտեզի բացման հանդիսությունը, որի ընթացքում կատարվեց օրհնանքի արարողություն, հնչեցին շնորհավորանքի խոսքեր, երաժշտական կատարումներով հանդես եկան փոքրիկները: