Նորություններ
Բազեականները վերադարձան հաջողություններով
25.08.2014

,,Բազե 2014,,-ում Արագածոտնի մարզի ներկայացուցիչների այս տարվա մասնակցությունը արդյունավետ էր, եւ բազեականները վերադարձան բազմաթիվ հաջողություններով, մրցանակներով ու պատվոգրերով:
Առանձին անվանակարգերում մրցանակները հետեւյալն էին: Նորաձեւությունից Մելինե Ղազարյանը, իսկ երգից Ռոման Ավագյանը գրավեցին երկրորդ տեղերը: Սոսե Կարախանյաննն էլ նկարչությունից գրավեց երրորդ տեղը: Մարզական մրցաձեւերում Արման Ասատրյանը սեղանի թենիսից, Նաիրի Մելքոնյանը ֆուտբոլից արժանացան երրորդ, Անահիտ Եփրիկյանը վոլեյբոլից՝ մրցանակային երկրորդ տեղերի: Առաջին մրցանակներ ստացան Անահիտ Եփրիկյանը՝ սպորտլանդիա եւ ազգային խաղեր, Արման Ասատրյանը՝ ռազմական խաղեր անվանակարգերում:
Լավագույն մասնակցության համար մարզի ջոկատին շնորհվեց ,,Բազե,, արձանիկ: