Նորություններ
Ուշի համայնքում շահագործման հանձնվեց խմելու նոր ջրագիծ
23.08.2014

Օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզի Ուշի համայնքում շահագործման հանձնվեց խմելու նոր ջրագիծ: Կառույցի երկարությունը 2150 մետր է, հզորությունը՝ վայրկյանում 8 լիտր ջուր: Ծրագիրն իրականացվել է բարերար Մարգար Շարաբխանյանի նախաձեռնությամբ եւ Վիվասել ՄՏՍ ընկերության ֆինանսավորմամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Վիվասել ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բարերար Մարգար Շարաբխանյանը , Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, բազմաթիվ այլ հյուրեր:
Մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքի խոսքը փոխանցելով, փոխմարզպետն ասաց, որ Ուշիում այլ ծրագրեր էլ են իրականացվում: Շուտով ավարտին կհասցվի դրանցից մեկը՝ գյուղի լուսավորության ծրագիրը:
Ջրագծի բացման կապակցությամբ հնչեցին նաեւ ողջույնի այլ ելույթներ: Իսկ համայնքապետ Հ.Աթոյանը՝ ի նշան երախտագիտության, Վիվասել ՄՏՍ-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին շնորհեց ,,Ուշի համայնքի պատվավոր քաղաքացի,, կոչում: