Նորություններ
Արագածոտնի պարախումբը այցելեց Թուրքմենստան
22.08.2014

Արագածոտնի մարզի Օշականի Անժելա Շահնաբաթյանի անվան պարային համույթը օգոստոսի 3-13-ը Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում մասնակցեց ,,Ավազա,, մանկապատանեկան միջազգային փառատոնին: Պատվիրակությունը բաղկացած էր 17 անդամից, որը ղեկավարում է փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Մասնակցությունը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ:
Փառատոնի շրջանակում հայտարարված բոլոր մրցույթներին պատվիրակությունը ունեցավ ակտիվ մասնակցություն եւ լավագույնս ներկայացրեց հայկական ազգային պարը: Կազմակերպվեց նաեւ այլ ոլորտային մրցույթներ՝ նկարչության, շարադրության, մարզական, որոնցում մեր պարախմբի ամդամները գրավեցին 1-ին տեղը:
Իր կազմակերպվածության համար օշականցիներին վստահվեց փառատոնի բացման եւ փակման պատիվը: Իսկ Թուրքմենստանի կրթության նախարար Գուլշար Մամեդովնայի նախաձեռնությամբ նրանց թույլատրվեց ողջ փառատոնի ընթացում լինել բեմում՝ ապահովելով բարձր տրամադրություն:
Շրջագայության ընթացքում պարախումբը հնարավորություն ունեցավ այցելել նաեւ Թեհրանի տեսարժան վայրեր, այդ թվում՝ Իրանի շահի պալատ, ինչպես նաեւ լինել Աշխաբադի, Թուրքմենբաշիի դիտարժան վայրերում: