Նորություններ
Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի նիստը
07.08.2014

Օգոստոսի 7-ին կայացավ Արագածոտնի մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Այն վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը: Նա ներկայացրեց խորհրդի նախագահ, մարզպետ Սարգիս Սահակյանի դիրքորոշումը խորհրդի անդամների կողմից բարձրացված խնդիրների, առաջարկությունների, նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, նշվեց, որ գործունեությունը վերաբերելու է համայքների երիտասարդությանն առնչվող բոլոր կողմերին՝ սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, մարզական եւ այլն: Կարեւորվեց խորհրդի դերը տեղական ինքնակառավարման մարմինների եւ մարզային պետական, հասարակական կառույցների համագործակցության մեջ:
- Մարզի ղեկավարությունը, ի դեմս մարզպետի, համայնքապետերը, եւ պատկան այլ մարմինների ղեկավարները պատրաստակամ են տեղերում ամենատարբեր ծրագրերի իրականացմանը աջակցելուն,-ասաց Հ. Գեւորգյանը եւ խորհրդին առաջարկեց այդ ծրագրերի կազմակերպմանը միանալ մեկ միասնական թիմով: Դա կլինի խորհրդի արդյունավետ գործունեության իրական խթանը:
Իրենց առաջարկություններն արեցին խորհրդի անդամները: Բարձրացվեցին համայքներում արհեստագործական խմբերի ստեղծման, սոցիալական, տնտեսական, մշակութային, մարզական բնագավառներին վերաբերող մի շարք հարցեր:
Խորհուրդը պայմանավորվեց անհրաժեշտության դեպքում ավելի հաճախակի հանդիպել, միասին քննարկել գործնական քայյելը եւ դրանց հետագա ընթացքը: