Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետի մոտ

06.08.2014

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն մարզի 10 համայնքում լրացուցիչ գազիֆիկացման աշխատանքներ իրականացն;լու վերաբերյալ: Ներկա էին IFAD-ի տնօրեն Արամ Վարդանյանը եւ բոլոր այդ համայնքների՝ Ծաղկաշենի, Ափնայի, Վարդենուտի, Արագածի, Հարթավանի, Շենավանի, Քուչակի, Կոշի, Վարդենիս , Արայի ղեկավարները:
Քննարկվեց IFAD-ի ծրագրով համայնքների լրացուցիչ գազիֆիկացման հարցը: Համայնքների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին իրենց մասով համաֆինանսավորում կատարելու համար: Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ գազիֆիկացման այս ծրագիրը նպաստավոր է շահառու համայնքների համար, եւ համանման ծրագրերը շարունակական են լինելու՝ ներառելով այլ համայնքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14