Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետարանում կայացավ զինվորների եւ նրանց ծնողների հանդիպումը

05.08.2014

Բանակ-հասարակություն, ծնող-հրամանատար հարաբերությունները ամրապնդելու եւ համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արագածոտնի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ այսօր առաջին զորամիավորման ենթակա զորամասերում ծառայություն անցնող տասնյակ զինվորներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց ծնողներին:
Ենթակա զորամասերում ծառայող Արագածոտնի մարզից զորակոչված զինվորների և նրանց հարազատների հանդիպումը տեղի ունեցավ մարզպետարանում:
Ներկաներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նրա առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգանք մատուցվեց վերջին օրերին ադրբեջանական ոտնձգությունների հետեւանքով զոհված զինվորների հիշատակին:
-Հպարտությամբ պետք է նշեմ, որ մեր մարտիկներն այսօր զգոն են եւ բոլոր միջադեպերին արժանի հակահարվածներով են պատասխանում՝ բարձր պահելով հայրենիքի, հայոց բանակի եւ իրենց ընտանիքների պատիվը,-ասաց մարզպետը:
Դիմելով զինվորներին, նա շնորհակալություն հայտնեց արժանապատվորեն, պատասխանատվությամբ ծառայություն իրականացնելու իսկ նրանց ծնողներին՝ երկրի սահմանները անառիկ պահող զինվոր-որդիներ դաստիարակելու համար:
Ոգեւորիչ ելույթով հանդես եկավ առաջին բանակային զորամիավորման հրամանատարը՝ գնդապետ Տիգրան Փարվանյանը: Նա ասաց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու:
-Բոլորը քաջատեղյակ են վերջին օրերի լարվածությանը,-ասաց նա,-բայց քաջատեղյակ են նաեւ, որ մենք վստահ են մեր գործողությունների մեջ եւ՝ միասնական: Դիմելով ծնողներին, նա շնորհակալություն հայտնեց նրանց՝ հերոս զինվորներով բանակը համալրելու, նրանց ոգին ամուր պահելու համար եւ մի շարք ծնողների հանձնեց պատվոգրեր ու շնորհակալագրեր:
Մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները:
Հանդիպման ավարտից հետո զինվորներն ուղեւորվեցին իրենց տները, որտեղ կարճատեւ արձակուրդ կանցկացնեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14