Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մշակույթի նախարարն այցելեց Արագածոտնի մարզ

30.07.2014

Հուլիսի 30-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում նա հանդիպում ունեցավ մարզի 8 երաժշտական դպրոցների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով նախարարի այցը, մարզպետ Սարգիս Սահակյանը կարեւորեց հանդիպումը, նշելով որ այն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների արծարծման եւ դրանց լուծման լավագույն հնարավորություն է:
Իր ելույթում Հասմիկ Պողոսյանը նշեց, որ մարզում մշակութային կյանքի նկատելի աճ կա: Այդ է վկայում մարզում առկա երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների գործունեությունը: Նա խոսեց նաեւ իրենց կողմից նախատեսվող մի շարք ծրագրերի մասին: Այդ թվում՝ պատրաստակամություն հայտնեց հնարավորություն ընձեռել մարզի բնակչությանը՝ ցանկության դեպքում մասնակից լինել մայրաքաղաքում կազմակերպվող մշակութային միջոցառումներին, համերգներին, ներկայացումներին, ավելացնել փողային նվագարանների դասարանների քանակը, միաժամանակ ողջունեց մարզի երաժշտական դպրոցների ազգային լարային նվագարանների ուսուցանման ընթացքը:
Նախարարը սիրով պատասխանեց իրեն ուղղված հարցերին, իսկ տեղի երաժշտական դպրոցի սաները  ողջունեցին իրենց կատարումներով:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ Հասմիկ Պողոսյանն այցելեց Թալինի քաղաքային գրադարան: Եղան նաեւ Ոսկեվազի, Իրինդի եկեղեցիներում, Դաշտադեմի ամրոցում: Քննարկվեցին պատմա-մշակութային այդ արժեքների վերանորոգման հետ կապված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14