Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկօրյա սեմինար՝ Արագածոտնի մարզպետարանում

25.07.2014

Արագածոտնի մարզպետարանում հուլիսի 24-25-ը կայացավ ,, Վորլդ Վիժըն-Հայաստան,, կազմակերպության երկօրյա սեմինար, որին մասնակցում էին Թալինի եւ Ապարանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներ, դպրոցների, բուժամբուլատորիաների, բժշկական կենտրոնների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք ներկայացնում էին այն 46 համայնքները, որտեղ ընդլայնված գործունեություն է ծավալում կազմակերպությունը:
Մինչ աշխատանքների սկսվելը, ,, Վորլդ Վիժըն-Հայաստան,,-ի Արագածոտնի մասնաճյուղի պատասխանատու Լիաննա Սարգսյանին ընդունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա կարեւորեց կազմակերպության գործունեությունը մարզում եւ նշեց այդ շրջանակների ընդլայնման հնարավորությունը:
Այնուհետեւ, բացելով սեմինարը, Լիաննա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց վերջին 5 տարվա ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները, որոնք ներառում են կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտները, ներհամայնքային տարբեր բնագավառներ: Ներկայացվեց նաեւ նոր համայնքների եւ գաղափարների ընդլայնման հեռանկարները: Ներկաների կողմից, հատկապես, հետաքրքրություն առաջացրեց ներառական կրթությանը վերաբերող ծրագրերը:
Սեմինարին մասնակցում էին փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: Իրենց հետաքրքրությունների շրջանակում նրանք ներկայացրին նոր առաջարկություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14