Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ

25.07.2014

Հուլիսի 25-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի նիստ: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց օրակարգը եւ ասաց, որ մինչ այդ հարցերին անցնելը, տեղի կունենա գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստությանն ու անցկացմանը նվիրված քննարկում եւ ներկայացրեց այդ նպատակով նիստին մասնակցության եկած ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին:
Ծառայության պետը համայնքապետերին փոխանցեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի շնորհակալությունը՝ 2011 թվականին կայացած համընդհանուր մարդահամարին վերջիններիս լավագույն մասնակցության համար: Ապա ամենայն մանրամասնորեն ներկայացրեց գյուղատնտեսության համատարած հաշվառման գործընթացին վերաբերող նյութերը: Համապետական այդ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից սահմանված կանոնակարգով՝ համաձայն 2006 թվականին ընդունված համապատասխան օրենքի: Ստեղծվել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստության ու անցկացման համապետական հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իսկ մարզային հանձնաժողովը ղեկավարելու է մարզպետ Սարգիս Սահակյանը: Համայնքապետերն իրազեկվեցին հաշվառման նպատակների եւ կարեւորության, անցկացման աշխատանքային փուլերի, մեթոդների եւ այլ հարցերի մասին: Թեմայի շուրջ ծավալվեց բուռն քննարկում: Համայնքապետերը հարցադրումներ արեցին հաշվառման գործընթացում հաշվարարների ներկայացման, մասնավորապես համայնքապետարանների աշխատակիցների ընդգրկման, տեղամասերի տրամադրման, հողատարծքների հաշվառման եւ այլ հարցերի շուրջ:
Նիստի երկրորդ մասում քննարկվեցին օրակարգային մյուս հարցերը: Մինչ դրանց անդրադառնալը, մարզպետը շնորհակալություն հայտնեց Ոսկեվազի եւ Շամիրամի համայնքապետերին՝ 7 ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը ավելի քան 100 տոկոսով հավաքագրելու համար: Այնուհետեւ քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներին, հողի հարկի և գույքահարկի վարվող շտեմարաններում տեղ գտած անճշտությունների վերացմանը, համայնքների ղեկավարների կողմից քաղաքացիներին տրվող անձի ինքնության մասին տեղեկանքների տրամադրման գործընթցին, հողի բերի շերտի ապօրինի հանման և տեղափոխման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, գյուղական բնակավայրերում գործող համայնքային ենթակայության առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման գործընթացին, երեխայի ծննդի գրանցման, երեխայի ընտանիքում ապրելու և խնամատար ինստիտուտի զարգացման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14