Նորություններ
Մարզային գրադարանի հյուրն էր Արեւշատ Ավագյանը
24.07.2014

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանը կազմակերպել էր հանդիպում-միջոցառում՝ մարզի ստեղծագործող վաստակաշատ գրող, գեղանկարիչ, մշակույթի հայկական մշակութային ֆոնդի նախագահ, ,,Արագածոտնի մուսաներ,, գրական միավորման ղեկավար Արևշատ Ավագյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, գրողի հարազատները, ընտանիքի անդամներն ու գրչակից ընկերները:
,,Լույսի արտացոլումը հոգում,, խորագիրը կրող միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին գրողի ստեղծագործությունները՝ տարբեր տարիներին հրատարակած ժողովածուներից:
Գրադարանի ընթերցասրահում ցուցադրված էին տաղանդավոր արվեստագետի գրքերը և կտավները: