Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են ,,Բազե 2014,, համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները

21.07.2014

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում կկայանա ,,Բազե 2014,, համահայկական երիտասարդական հավաքը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են:
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով ձեւավորվել է մասնագիտական հանձնաժողով՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ, որն իրականացնելու է հավաքի մասնակցության բոլոր գործընթացները:
Մասնակիցների ընտրությունը կատարվեց մրցութային կարգով, որը կայացավ հուլիսի 18-ին՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում: Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրություն կատարեց եւ հայտագրված թեկնածուներից ընտրեց լավագույններին: Ըստ այդմ, անհատական մրցաձեւից Ծաղկաձոր կմեկնեն Աշտարակից Նաիրի Մելքոնյանը՝ բազկամարտ եւ Սյուզի Մուրադյանը՝ լող, Ապարանից Ռոման Ավագյանը՝ երգ. Փարպիից Անուշ Մանուկյանը՝ պար, Քուչակից Արման Ասատրյանը՝ թենիս, Աշտարակից Սոսե Կարախանյանը՝ նկարչություն եւ Մելինե Ղազարյանը՝ նորաձեւություն: Թիմային կազմերում ընդգրկվել են Արագածից Նարեկ Էլոյանը՝ ֆուտբոլ,  Աշտարակից Ժորա Խոյեցյանը՝ վոլեյբոլ: Ջոկատի ղեկավարն է Նարեկ Էլոյանը:
Նշենք, որ մարզի բազեականները վերջին տարիներին լավագույն արդյունքներ են ունենում: Նրանց ձեռքբերումները գնահատում է նաեւ մարզի ղեկավարությունը: ,,Բազե 2013,,-ի խմբի անդամներն, օրինակ, մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից արժանացել են պատվոգրերի եւ հուշանվերների: Այնպես որ, այս տարվա խմբից եւս ակնկալվում է լավագույն մասնակցություն եւ հաղթանակներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14