Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուլիսի 25-ին կկայանա Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

11.07.2014

Հուլիսի 25-ին, ժամը 10.00-ինՀՀ Արագածոտնի մարզպետարանուկ տեղի կունենա Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

1.Գյուղատնտեսական համատարած հաշվառման կարևորության և նախապատրաստման աշխատանքների ընթացքի, մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակության մասին: / ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ` Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ/:

2.Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների, հողի հարկի և գույքահարկի վարվող շտեմարաններում /բազաներում/ տեղ գտած անճշտությունների վերացման մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. ԳԱԼՍՏՅԱՆ/:

3.Համայնքների ղեկավարների կողմից քաղաքացիներին տրվող անձի ինքնության մասին տեղեկանքների տրամադրման գործընթցի վերաբերյալ /զեկ. մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ/:

4.Հողի բերի շերտի ապօրինի հանման և տեղափոխման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին / զեկ. գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/:

5.ՀՀ գյուղական բնակավայրերում գործող համայնքային ենթակայության առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման գործընթացի մասին / զեկ. մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ /:

6.Մարզի համայնքներում երեխայի ծննդի գրանցման, երեխայի ընտանիքում ապրելու և խնամատար ինստիտուտի զարգացման հիմնախնդիրների մասին / զեկ. մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ /:

7.Մարզի համայնքներում ամառային շոգ եղանակին վարակներից խուսափելու համար կատարվելիք աշխատանքների և հակահամաճարակային գործընթացի պատշաճ կազմակերպման մասին /զեկուցող` մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժնի պետ Ս. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ/:

8.Հայտարարություններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14