Նորություններ
Ճամբար ուղեւորվեցին երկրորդ հերթափոխի երեխաները
09.07.2014

Հուլիսի 9-ին Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբար ուղեւորվեցին երկրորդ հերթափոխի երեխաները: Մինչ ճանապարհվելը, մարզպետարանի դահլիճում նրանց հանդիպեց փոխմարզպետ Նունե Մովսիսյանը եւ մարզպետ ՍարգիսՍահակյանի անունից նրանց բարի ճանապարհ եւ հանգիստ մաղթեց:
Այնուհետեւ մարզպետի աջակցությամբ հատկացված ավտոբուսներով երեխաները ուղեւորվեցին Ծաղկաձոր: Նրանց ուղեկցեցին մարզպետարանի աշխատակիցները, բուժաշխատողները եւ ճանապարհային ոստիկանության մեքենաները:
Ճամբարում երեխաների հանգիստը կազմակերպվում է երեք հերթափոխով: Առաջին հերթափոխի ժամկետը հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 9-ն էր, որի ժամանակ հանգստացավ 80 երեխա: Երկրորդինը՝ հուլիսի 9–28-ն է, երրորդինը՝ հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 100-ական երեխա: