Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հանդիպում զինվորների ծնողների հետ

04.07.2014

Արագածոտնի մարզպետարանում կայացավ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի հանդիպումը կուրպուսում ծառայող Արագածոտնի մարզի զինվորների ծնողների հետ: Դահլիճում էին նաեւ իրենք՝ զինվորները, ովքեր լավագույնս են դրսեւորվել ծառայության մեջ:
Հանդիպման սկզբում պատմական ակնարկով ներկայացվեց Լոռու եւ Տավուշի մարզերը, նշելով որ դրանք Հայաստանի հյուսիսային դարպասներն են: Անդրադարձ կատարվեց նաեւ Երրորդ բանակային կորպուսի ստեղծմանը, անցած ուղուն եւ պատմությանը: Այդ ամենի մասին առավել մանրամասն ներկայացվեց փաստագրական ֆիլմում, որ ցուցադրվեց հանդիպման ընթացքում:
Ներկաներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ երկրի գլխավոր հրամանատարի հանձնարարականով պայմաններ են ստեղծվում, որպեսզի մեր զինվորները մեծարվելու, քաղաքացիական միջավայրում իրենց ծնողների, հարազատների հետ հանդիպելու հնարավորություն ունենան: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարի աջակցությամբ, Երրորդ բանակային կորպուսի հրամանատարության կողմից:
-Ես հպարտ եմ, որ կանգնած եմ այս երիտասարդների կողքին, ովքեր իրենց մարտունակ ծառայությամբ արժանացել են պաշտպանության նախարարության ուշադրությանը,-ասաց Սարգիս Սահակյանը:-Հպարտ եմ, որ ունենք ամենամարտունակ բանակը տարածաշրջանում : Դա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարարի ամենօրյա հետեւողական եւ քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ամեն հայի արժանապատվությունն է կանգնած լինել հայոց բանակի կողքին, սատարել այն ամենով, ինչով որ կարող է:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց կորպուսի հրամանատարությանը, զինվորներին եւ նրանց ծնողներին:
Զինվորներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպման համար եւ հավաստիացրին, որ պատրաստ են ծառայելու հայրենիքին արժանապատվորեն:
Զինվորներին իրենց երաժշտական ողջույնը հղեցին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի աշակերտները:
Այնուհետեւ Երրորդ բանակային կորպուսի հրամանատարը լավագույն ծառայության համար զինվորներին հանձնեց պատվոգրեր, իսկ նրանց ծնողներին՝ շնորհակալագրեր: Հրամանատարին եւ հրամանատարությանը հուշանվերներ հանձնեց մարզպետը: Իբրեւ պարգեւատրում, զինվորներին տրվեց նաեւ կարճատեւ արձակուրդի հնարավորություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14