Նորություններ
Երախաների ամառային հանգիստը՝ ճամբարներում
30.06.2014

Արագածոտնի մարզի մի խումբ դպրոցահասակ երեխաներ հունիսի 23-30-ը հանգստացան Լոռու մարզի ,,Գուգարք,, ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել էր Դիակոնիա միջազգային բարեգործական կազմակերպության ծրագրով, որին իր աջակցությունն էր ցուցաբերել մարզպետ Սարգիս Սահակյանը: Խումբը բաղկացած էր 41 աշակերտից, որից 19-ը Թալինից, 11-ականը՝ Արուճ եւ Նոր Ամանոս համայնքներից:
Ծրագիրը շարունակական է լինելու, եւ Դիակոնիայի կազմակերպիչները հավաստիացնում են, որ ճամբար կգնա նաեւ երեխաների նուր խմբաքանակ:
Հիշեցնենք, որ 7-13 տարեկան 200 երեխա ամառային հագիստն անց են կացնում Ծաղկաձորում: Կառավարության կողմից իրականացվող այս ծրագրից օգտվում են սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաները: Հանգիստը կազմակերպվում է երեք հերթափոխով: Առաջին հերթափոխը հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 9-ն է, երկրորդը՝ հուլիսի 7–28-ը, երրորդը՝ հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը: