Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզպետի մամլո ասուլիսը

28.06.2014

Հունիսի 28-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը, որտեղ ամփոփվեցին 2014 թվականի առաջին կիսամյակում մարզում իրականացված ծրագրերը:
Մարզպետը լրագրողներին տեղեկացրեց, որ տարին, ընդհանուր առմամբ, հաջող է ընթանում բոլոր ոլորտներում: Սակայն, նշեց, որ գյուղատնտեսության համար բացասաբար անդրադարձ եղավ մարտի 29-31-ին տեղի ունեցած ցրտահարությունը, որի հետեւանքով տուժեց 22 համայնք: Ցրտահարվել են մոտ 1077 հա. ծիրանի, խաղողի եւ այլ պտղատեսակների այգետարածքներ: Տուժած տարածքների համար, որպես աջակցություն, 100 տոկոսով զիջվել է հողի հարկը եւ 50 տոկոսի չափով՝ ոռոգման ջրի վարձավճարները: Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով, որպես աջակցություն, 240 գյուղացիական տնտեսության կտրվի 20 մլն. դրամ: Պակաս վնասաբեր չէր հունիսի 26-ին տեղացած կարկուտը, որից էապես տուժեցին Արտենի համայնքի գյուղացիական տնտեսությունները: Այստեղ եւս փոխհատուցման ծրագրեր են նախատեսվում:
Շարունակվում է մատչելի հողօգտագործողներին գներով ազոտական պարարտանյութի, դիզելային վառելանյութի, գարնանացան գարու, կորնգանի, առվույտի, եգիպտացորենի սերմացուի տրամադրչումը: Տեղադրվել է հակակարկտային 7 կայան, 4 համայնք՝ Վ. Բազմաբերդը, Վ. Սասնաշենը, Հնաբերդը եւ Լեռնարոտը ընդգրկվել են ԳԲԱԾԻԳ-ի կողմից իրականացվող արոտների ջրարբիացման եւ տեխնիկայի ձեռքբերման ծրագրի մեջ: Ներդրումային տարբեր ծրագրերի արդյունքում ընդարձակվում են այգիների, ցանքատարածությունների ծավալները: ,, Հայկական միրգ,, ծրագրով, օրինակ, Արագածավան համայնքում հիմնվելու է 17.9 հա. բալի այգի՝ մոտ 25 000 000 դրամ արժեքով:
Քաղաքաշինության ոլորտում 2014 թվականին իրականացվելիք ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 4,837,196,0 դրամ: Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ինչպես ՀՀ պետական բյուջեով, այնպես էլ բարերարների եւ այլ կազմակերպությունների ներդրումներով: Շարունակվում է հրատապ օգնության ծրագրով շիրանարական բազմապիսի աշխատանքներ իրականացվել բոլոր տարածաշրջանների համայնքներում, որի շրջանակում կառուցվելու են Աշնակի կենցաղի տունը, Ոսկեթասի հանդիսությունների սրահը, հիմնանորոգվելու են Եղնիկի, Վ. Բազմաբերդի, Դավթաշենի, Ձորագլխի դպրոցները, վերանորոգվելու է Բազմաղբյուրի դպրոցի տանիքը, որը վնասվել էր վերջերս՝ ուժեղ քամու պատճառով, ինչպես նաեւ վերանորոգվելու են Բյուրականի, Կարբիի, Կարմրաշենի, Ոիշիի, Թալինի ներհամայնքային ճանապարհները: Պետական բյուջեի միջոցներով ավարտին է հասցվելու Քուչակի մշակույթի տան շինարարությունը, հիմնանորոգվելու են ծաղկահովիտի, Քուչակի դպրոցները, կառուցվելու են Վարդենիսի միջնակարգ դպրոցը եւ Աշտարակի մարզադպրոցը:
Շարունակելով թեման, մարզպետը տեղեկացրեց, որ հիմնանորոգման Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում են Աշտարակի, Օհանավանի, Կարբիի, Մուղնիի, Սասունիկի, Ասիական զարգացման բանկի կողմից՝ Ոսկեվազի, Ոսկեհատի, Օշականի խմելու ջրի ներքին ցանցը, իսկ ,,Վերջին օրերի սրբեր,, բարեգործական կազմակերպության ծրագրով նոր ջրագծեր են կառուցվում 15 համայնքում: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամով վերակառուցվում է Կաթնաղբյուրի խմելու ջրատարը, Թալինի մանկական գեղարվեստի դպրոցը, Նորաշենի մանկապարտեզի շենքը, Ծաղկաշենի դպրոցի շենքը, որոնցում նաեւ ջեռուցման համակարգ է անցկացվում, հիմնանորոգվում է Աշնակի դպրոցի դահլիճը: Մարզում իր գործունեությունն է շարունակով ,,Վորլդ վիժն ինթերնեյշնլ,, միջազգային բարեգործական կազմակերպությունը, որի կողմից իրականացվում են շինարարական նյութերի մատակարարման, կառույցների վերանորոգման եւ այլ ծրագրեր: ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամով էլ հիմնանորոգվում են Օշականի եւ Մելիքգյուղի դպրոցները, Սասունիկի մանկապարտեզը, անհատ բարարերաի կողմից էլ հիմնանորոգվում է Կոշի մանկապարտեզը: Այս եւ համանման այլ ծրագրերը մարզում շարունակական են, որոնք ներառում են բոլոր տարածաշրջանների համայնքները:
Ճանապարհաշինության ոլորտում 2014 թ. պետական ֆինանսավորմամբ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության եւ շահագործման համար նախատեսվել է 97.144.0 մլն. դրամ: Իրականացվում է Երեւան-Աշտարակ միջպետական նշանակության 10,7 կմ հատվածի, Աշտարակ-Թալին միջպետական նշանակության (Հյուսիս-հարավ) ավտոճանապարհների, եւ Արմավիր-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհի Քարակերտ-Գետափ 24 կմ. հատվածի կառուցումը: ԻՖԱԴ-ի եւ համայնքների համաֆինանսավորմամբ ավարտման փուլում են Ալագյազ, Քուչակ, Կոշ, Ուջան, Սասունիկ, Ապարան, Արագած Արայի, Հարթավան, Շենավան, Վարդենիս, Վարդենուտ, Ափնա եւ ծաղկաշեն համայնքների գազիֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլդ. 423 մլն. դրամ:
Մարզպետը պատասխանեց նաեւ առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության ոլորտներին վերաբերող՝ լրագրողներին հետաքրքրող հարցերին: Նա ասաց, որ ,,Դիակոնիա,, , ,,Լայթհաուս,, , ,,վորլդ վիժն ինթերնեյշնլ,, , ,, Ամքոր,, , ,,Ադրա,, եւ այլ կազմակերպությունների կողմից աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել համայնքներում, որոնց շահառուները սոցիալապես անապահով, բազմանդամ, ազատամարտիկների, ծնողազուրկների, հաշմանդամների ընտանիքներն են: Համապատասխան կարգավիճակ ունեցող անձանց տրվել են Արզնի, Ջերմուկ, Աղվերան, Վանաձոր առողջարանների ուղեգրեր, բժշկական անվճար հետազոտման եւ բուժման հնարավորություն, կազմակերպվել են ,,Բաց դռների,, օրեր:
Սարգիս Սահակյանը պատասխանեց նաեւ Մաստարակյի եւ Եղվարդի ջրամբարների կառուցմանը, մարզկենտրոն Աշտարակի զբոսայգու , բժշկական կենտրոնի վերանորոգմանը վերաբերող եւ այլ հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14