Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ Արագածոտնում

28.06.2014

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական ֆինանսավորմամբ Աշտարակի քաղաքային մշակույթի տանը կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ:
Միջոցառումը Արագածոտնում անցկացվում էր 5-րդ անգամ և նպատակ ունի նպաստել գործատուների և աշխատանք փնտրողների միջև անմիջական շփմանը, աշխատաշուկային և առաջարկվող զբաղվածության նոր ծրագրերին ծանոթացմանը:
Մարզից 33 գործատու էր մասնակցում միջոցառմանը` առաջարկվող առկա 144 և սպասվելիք 77 թափուր աշխատատեղերով: Սրահում ներկայացված էին գործատուների ազդագրերը` հեշտացնելով աշխատանք փնտրողների շփումը վերջիններիս հետ: Մարդիկ հիմնականում հետաքրքրվում էին առավել եկամտաբեր, բարձր աշխատավարձ ենթադրող առաջարկներով:
Կազմակերպիչները տեղեկացրին, որ 2014թ. հունվարից մինչև օրս աշխատանքի է տեղավորվել 178 աշխատանք փնտրող, իսկ մարզում հունիսի մեկի դրությամբ նրանց թիվը կազմում է 2192, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5 տոկոսով: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում մանկավարժները, ճարտարագետները, բուժքույրերը, տնտեսագետները, տեխնիկները, հաշվապահները, վարորդները, վաճառողները և այլն: Սրանցից մոտ 20,8 տոկոսը ավելի քան 3 տարի գործազուրկի կարգավիճակ ունեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14