Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում Բելառուսի դեսպանն այցելեց Արագածոտնի մարզպետարան

27.06.2014

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն հունիսի 27-ին այցելեց Արագածոտնի մարզպետարան եւ հանդիպեց Հայրենական պատերազմի վետերանների հետ, ովքեր մասնակցել են Բելառուսի ազատագրմանը:
Մարզպետ Սարգիս Սահակյանը ողջունեց ներկաներին եւ ասաց, որ հանդիպման առիթը վետերանների պարգեւատրումն է Բելառուսի ղեկավարության կողմից: Նա շնորհակալություն հայտնեց դեսպանին այն բանի համար, որ մեր հայրենակիցների վաստակն ու ներդրումը ըստ արժանվույն է գնահատում Բելառուսի ղեկավարությունը, եւ այդ վերաբերմունքը չի մարում տասնամյակներ շարունակ:- Այսօր էլ վետերանները մեր կողքին են եւ վայելում են սերունդների սերը, ուշադրությունն ու հոգատարությունը,-ասաց մարզպետը:
Դեսպան Ստեփան Սուխորենկոն արտահայտեց իր երկրի նախագահի եւ ողջ ժողովրդի երախտագիտությունը՝ իրենց հողի ազատագրման համար մարտնչած յուրաքանչյուր մարտիկի հանդեպ: 5 տարի առաջ նույն առաքելությամբ նա կրկին Արագածոտնում էր եւ պարգեւատրել էր մեր վետերաններին:
-Այսօր մեր երկրի համար կարեւորագույն օր է,-ասաց դեսպանը,-70 տարի առաջ այս օրը մեր երկիրն ազատագրվեց գերմանական զավթիչներից, ինչի համար երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նպաստել են այդ կարեւորագույն իրադարձությանը:
Նա նշեց, որ իրենց կողմից մարզի վետերանների հանդեպ վերաբերմունքը շարունակական է, եւ այդ գործում մշտապես զգացվում է մարզպետ Սարգիս Սահակյանի հետեւողական ուշադրությունը: Նա ասաց, որ իրենց հաջորդ հանդիպումը կկայանա Բելառուսի ազատագրման 75 ամյակի օրվա կապակցությամբ:
Դեսպանը վետերաններին փոխանցեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհակալական նամակը եւ Բելառուսի ազատագրման 70-ամյակի մեդալը:
Վետերանները զգացված էին իրենց հանդեպ դրսեւորած վերաբերմունքից եւ հղեցին իրենց շնորհակալությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14