Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանապարհեցին ճամբարականների առաջին հերթափոխին

20.06.2014

Հունիսի 20-ին Արագածոտնի մարզպետարանից Ծաղկաձորի ,,Աղբյուր, մանկական ճամբար ճանապարհեցին առաջին հերթափոխի 80 երեխայի: Մինչ ուղեւորվելը, մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպեց երեխաներին եւ բարի ճանապարհ մաղթեց նրանց: Նա բարի ճանապարհ եւ հանգիստ մաղթեց երեխաներին եւ ասաց, որ նրանց համար այս հնարավորությունը երկրի իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի հոգածության արտահայտությունն է: Ծրագիրն արդեն մի քանի տարվա պատնություն ունի եւ առաջիկայում էլ շարունակական է լինելու: Մարզպետը երեխաներին հորդորեց ակտիվ եւ բովանդակալից հանգիստ կազմակերպել, իրենց լավագույնս դրսեւորել, որպեսզի գալիք տարում կրկին ընդգրկվեն ծրագրում:
Բարեմաղթանքների ներքո երեխաները հրաժեշտ տվեցին իրենց հարազատներին, եւ մեքենաներն ուղեւորվեցին դեպի Ծաղկաձոր: Նրանց ուղեկցեցին մարզպետարանի աշխատակիցները, բուժաշխատողները եւ ճանապարհային ոստիկանության մեքենաները:
Հիշեցնենք, որ ճամբարում երեխաների հանգիստը կկազմակերպվի երեք հերթափոխով: Առաջին հերթափոխը կտեւի հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 9-ը, որի ժամանակ կհանգստանա 80 երեխա: Երկրորդ հերթափոխի ժամկետը հուլիսի 7–28-ն է, երրորդինը հուլիսի 7-ից օգոստոսի 16-ը, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 100-ական երեխա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14