Նորություններ
Շնորհավորանք բուժաշխատողներին
20.06.2014

Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ Բուժաշխատողի օրվան նվիրված հանդիսություն, որին մասնակցելու էին հրավիրվել մարզի առողջապահության համակարգի աշխատակիցները:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ իրենց անցած ճանապարհով մարզի բուժաշխատողներն այսօր հարգանք ու երախտիք են վաստակել եւ արժանի են մեծարման: Նա նշեց, որ բուժաշխատողները պատվով են կատարել իրենց առաքելությունը Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ տարիներից եւ հերոսաբար են դրսեւորվել Արցախյան տարիներին: Նշվեց, որ առողջապահությունը մշտապես գտնվում է երկրի իշխանության, նախագահ Սերժ Սարգսյանի հոգածության ներքո, եւ իրականացվող ծրագրերը համակարգի բարելավմանն են միտված:
Առողջապահության ոլորտում ունեցած վաստակի համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ մարզի մի խումբ բուժաշխատողներ արժանացան ՀՀ առողջապահության նախարարի եւ Արագածոտնի մարզպետի պատվոգրերի: