Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային հանգիստը՝ Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում

19.06.2014

 Արագածոտնի մարզի 7-13 տարեկան երեխաներն այս տարի եւս հնարավորություն ունեն ամառային հագիստն անցկացնել Ծաղկաձորում: Կառավարության կողմից իրականացվող այս ծրագրից կօգտվեն սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված ազատամարտիկների ընտանիքների երեխաները՝ թվով 280 հոգի:
Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի մասնագետները համայնքների ղեկավարների հետ նախնական ուսումնասիրություններ են կատարել, որպեսզի ցուցակներում ընդգրկվեն առավել կարիքավորները՝ ներկայացնելով մարզի բոլոր տարածաշրջանները:
Ճամբարում երեխաների հանգիստը կկազմակերպվի երեք հերթափոխով: Առաջին հերթափոխը կտեւի հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 9-ը, որի ժամանակ կհանգստանա 80 երեխա: Երկրորդ հերթափոխի ժամկետը հուլիսի 7–28-ն է, երրորդինը հուլիսի 7-ից օգոստոսի 16-ը, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 100-ական երեխա:
Ճամբարականների մեկնման եւ վերադարձի հարցը հոգացել է մարզպետարանը: Մեկնելիս, նրանց հետ կլինեն մարզպետարանի աշխատակիցները եւ համապատասխան բուժասխատողները, իսկ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14