Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կազմակերպում համայնքներում

13.06.2014

 Քաղաքացիների ընդունելությունների սահմանված ժամանակացույցի համաձայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել է երկրորդ եռամսյակում մարզի տարածաշրջաններում ընդունելության կազմակերպումը: Հունիսի 13-ին նա այցելեց Ապարանի տարածաշրջան եւ Ապարանի քաղաքապետարանում ընդունեց քաղաքացիներին, ովքեր ժամանել էին ինչպես քաղաքից, այնպես էլ գյուղական համայնքներից:
Ընդունելությանը մասնակցեց 40 բնակիչ: Նրանք մեծամասամբ՝ 31 հոգի, դրամական օգնության հարցով էին դիմել: Ոմանք մարզպետին դիմեցին միաժամանակ մի քանի հարցերով՝ բնակարանաշինության, բուժօգնության, առողջարանի ուղեգրերի եւ այլն: Դրամական աջակցության բոլոր դիմումները բավարարվեցին: Ընթացք տրվեց նաեւ առողջական խնդիրներ ունեցող 3 քացաքացու եւ սոցիալական խնդիր ունեցող 2 քաղաքացու դիմումներին: Հարցերից մի մասի լուծումները ուսումնասիրության մեջ են, որոնց համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:
Հունիսի 20-ին քաղաքացիների ընդունելությունը կկայանա Արագածի, հունիսի 27-ին Թալինի տարածաշրջաններում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14