Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին

13.06.2014

 Արագածոտնի մարզում ամառային զորակոչի մեկնարկը տրված է: Մարզպետ Սարգիս Սահակյանը հունիսի 13-ին այցելեց Աշտարակի զինկոմիսարիատ՝ Հայկական բանակ զորակոչված տղաներին ճանապարհելու համար: Սրտառուչ օրն առավել հիշարժան դարձնելու համար զինկոմիսարիատի բակում հանդիսավոր արարողություն էր: Նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսքեր հղեցին հոգեւոր դասի, պետական կառույցների ներկայացուցիչները, նրանց հարազատներն ու մտերիմները:
Ողջունելով նորակոչիկներին, մարզպետը կարեւորեց նրանց առաքելությունը հայոց պետականության ամրության, սահմանների անառիկության, երկրի խաղաղության պահպանման գործում: Նա նշեց, որ զինվորները միայնակ չեն: Նրանց թիկունքին մի ողջ երկիր է կանգնած՝ իր բոլոր կարողություններով, երկրի ղեկավարության ամենօրյա հետեւողական ուշադրությամբ ու պատասխանատվությամբ: Նա բարի երթ, խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց բանակ մեկնող տղաներին, իսկ նրանց ծնողներին, հարազատներին հորդորեց հպարտորեն կրել հայ զինվոր ունենալու պատիվը:
Հանդիսության մասնակիցները ծաղիկներ դրեցին զինկոմիսարիատի բակում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին: Բոլոր նորակոչիկներին մարզպետի կողմից հանձնվեցին առաջին անհրաժեշտության իրերով լի նվերներ, իսկ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի աշակերտները ողջունեցին իրենց երաժշտական կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14