Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի դպրոցականներն այցելեցին Փարաջանովի թանգարան

10.06.2014

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աջակցությամբ Արագածոտնի մարզի 26 երեխա այցելեց Սերգեյ Փարաջանովի թանգարան: Խմբի մեջ էին Ապարանի արվեստի, Աշտարակի գեղարվեստի, ինչպես նաեւ Արագածավանի թիվ 1 եւ Աշտարակի թիվ 3 դպրոցների աշակերտները եւ 5 պատասխանատուները՝ փոխմարզպետ Նունե Մովսիսյանի ղեկավարությամբ:
Թանգարանում երեխաների համար կազմակերպվեց էքսկուրսիա, եւ նրանք գործնական բացատրություններ ստացան փարաջանովյան արվեստի վերաբերյալ: Ստացած գիտելիքները երեխաները կօգտագործեն համանման կոլլաժներ պատրաստելիս:
Իրենց ուսուցիչների հետ նրանք նախապատրաստվում են օգոստոսի 20-ին ԱԺ-ում կայանալիք թեմատիկ ցուցահանդեսին: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Ընտրվել է 10 լավագույն աշխատանք, որոնց կավելանան նորերը, եւ մարզը հավուր պատշաճի կներկայանա ցուցահանդեսին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14