Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 6 համայնքում ընտրվեցին նոր ղեկավարներ

09.06.2014


Արագածոտնի մարզի 6 համայնքում՝ Արագածում, Նիգավանում, Դավթաշենում, Նոր Արթիկում, Դպրեվանքում եւ Անտառուտում, հունիսի 6-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արագած համայնքում ընտրությունը արտահերթ էր, իսկ մյուսներում՝ հերթական:
Բոլոր համայնքներում ընտրությունները կայացել են օրենքով սահմանված կարգով՝ առանց միջադեպերի, եւ բոլորում էլ ընտրվել են ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուները: Անտառուտում, Դպրեվանքում եւ Նիգավանում գրանցված է եղել մեկական թեկնածու, Արագածում եւ Դավթաշենում՝ երկուական, իսկ Նոր Արթիկում՝ երեք թեկնածու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալներով, Արագածում 2484 ընտորղից ընտրությանը մասնակցել է 1737, Դավթաշենում 580 ընտրողից՝ 418,Նոր Արթիկում՝ 410 ընտրողից՝ 290, Անտառուտում՝ 228 ընտրողից՝ 101, Դպրեվանքում՝ 74 ընտրողից՝ 36 մարդ: Ընտրողների մասնակցությունն, ընդհանուր առմամբ, կազմել է 65 %:
Արագածում առավելագույն ձայներով համայնքապետ է ընտրվել Հենրիկ Հովհաննիսյանը (970 կողմ ձայն), Դավթաշենում՝ Գրիգոր Վարդանյանը (216 կողմ ձայն), Նոր Արթիկում՝ Թաթուլ Գրիգորյանը (100 կողմ ձայն), Անտառուտում՝ Հովիկ Զաքարյանը (96 կողմ ձայն), Նիգավանքում՝ Արտաշես Գալստյանը (197 կողմ ձայն) եւ Դպրեվանքում՝ Արամայիս Կասաբովը (32 կողմ ձայն):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14