Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

05.06.2014

 Հունիսի 5-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի նիստը, որը վարում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Օրակարգային առաջին հարցը նա տրամադրեց մարզային ոստիկանության պետ, գնդապետ Ռ.Գրիգորյանին, ով նշեց, որ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի հանձնարարականով, իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենալու մարզային եւ համայնքային իշխանությունների հետ եւ քննարկելու են համատեղ իրականացվելիք ծրագրերը: Ոստիկանապետը խոսեց իրենց հատկացված՝ ավագ դպրոցների ոստիկանների հաստիքների,ապօրինի պահվող զենք-զինամթերքների եւ դրանց օրինականացման, համայնքային ոստիկանների համար համայնքներում առկա աշխատանքային պայմանների եւ այլ հարցերի մասին: Անդրադառնալով Ռ. Գեւորգյանի կողմից բարձրացված հարցերին, Սարգիս Սահակյանը կարեւորեց ապօրինի զենք-զինամթերքի օրինականացման եւ համակարգի կողմից իրականացման գործընթացում համայնքապետերի աջակցությունը:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման եւ այդ գործընթացի վարմանը, ոլորտում առկա փոփոխություններին անդրադարձավ ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետ Նորայր Գալստյանը: Նա տեղեկացրեց, որ 2014 թ. առաջին 5 ամիսների ընդհանուր հաշվարկով սեփական եկամուտները կատարվել են 27,5 %-ով:: Այդ թվում, հողի հարկը կազմել է 21,5 %, գույքահարկը՝ 34,1%, տուրքերն ու վճարները՝ 33%, հողի վարձավճարը՝ 24,3%: Վերլուծելով այս ուղղությամբ համայնքերում իրականացվող աշխատանքը, մարզպետը համայնքապետերին հորդորեց, որպեսզի սեփական եկամուտների հավաքագրումը դարձնեն իրենց ամենօրյա ուշադրության առարկա եւ բացառեն զրոյական ցուցանիշները, ինչպիսիք որ առկա են մի քանի համայնքներում:
Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը տեղեկացրեց, որ մարտի 29-31-ը արձանագրված ցրտահարության հետեւանքով կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրի շրջանակում տուժած համայնքներում ուսումնասիրություններ են կատարվել եւ հստակեցվել են այն տնտեսությունները, որոնք ընդգրկվելու են այդ ծրագրում: Այս կապակցությամբ Սարգիս Սահակյանը նշեց, որ համայնքապետերը պետք է առավելագույն օպերատիվություն եւ անաչառություն դրսեւորեն՝ հօգուտ տուժած տնտեսությունների: Նա կարևորեց որ առավելագույնս պետք է օգտագործել նաեւ գյուղացիների համար շահեկան այլ ծրագրերի՝ ազոտական պարարտանյութի, դիզելային վառելիքի, սերմացուների հատկացման հնարավորությունները:
Քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանի քննարկման առարկան վերաբերում էր համայնքներում առկա պատմամշակութային հուշարձանները ապօրինի շինարարություններից զերծ պահելու, գերեզմանատների առկա իրավիճակի, պատմական գերեզմանների տարածքում ապօրինի հողհատկացումները բացառելու հարցերին: Այս առումով մարզպետը նշեց, որ խնդիրը առկա է գրեթե բոլոր համայնքներում, եւ կարեւորեց համայնքապետերի հետեւողականությունն ու պատասխանատությունը այս հարցերում:
Քաղպաշտպանության եւ մարզի համայնքներում հակահրդեհային անվտանգության ապահովման խնդիրների մասին խոսեց մարզային փրկարարական վարչության նորանշանակ ղեկավար Ա. Մանուկյանը:
Մարզխորհրդի նիստում քննարկվեցին նաեւ հանքային եւ օրգանական պարարտանյութերի կիրառման, համայնքապետարանների էլետրոնային տեղեկատվական համակարգերի կիրառման եւ այլ հարցեր, արվեցին հայտարարություններ:
Ավարտին մարզպետ Սարգիս Սահակյանը նախկին գանձապետական տարածքային կազմակերպությունների ղեկավարներին պարգեւատրեց պատվոգրերով, ի նշան նրանց վաստակաշատ աշխատանքի գնահատանքի եւ շնորհակալության:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14