Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինում կայացավ քաղաքային զբոսայգու բացումը

04.06.2014

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հունիսի 3-ը տոնական էր: Առիթը քաղաքային զբոսայգու բացումն էր, որն անցկացվեց Մանուկների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում:
Զբոսայգու հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ,,Վորլդ Վիժըն- Հայաստան,, կազմակերպության եւ Թալին քաղաքապետարանի կողմից, որին իր անմիջական աջակցությունն է ունեցել մարզպետարանը:
Զբոսայգու բացման պատիվը տրվեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին եւ Հարավային կովկասի ազգային տնօրեն Հանս Բեդերսկուն: Այնուհետեւ մասնակիցները, որոնց թվում էին նաեւ փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, ,,Վորլդ Վիժըն- Հայաստան,,-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը, կառույցի շինարարները, այլ հյուրեր, ինչպես նաեւ տեղի եւ հարեւան համայնքների հարյուրավոր բնակիչներ, շրջեցին նորաբաց զբոսայգում, ծանոթացան գեղատեսիլ կառույցի հնարավորություններին: Բարեկարգ ճեմուղիները, ծաղկամարգերը, խաղահրապարակը,  լողավազանը, բացօթյա բեմահարթակը նախատեսված են ամենատարբեր տարիքի այցելուների համար:
Հանդիսությունը ուներ նաեւ գեղարվեստական մաս, որտեղ հնչեցին բազմաթիվ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր, ինչպես նաեւ հավաստիացումներ առ այն, որ նման ծրագրերը շարունակական են լինելու: Հանդիսատեսին երաժշտական գեղեցիկ կատարումներով ողջունեցին Թալինի մանկապարտեզի, երաժշտական դպրոցի սաները, մշակույթի տան համույթները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14