Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում մեկնարկեցին պետական միասնական քննությունները

03.06.2014

Հունիսի 3-ին Արագածոտնի մարզում մեկնարկեցին պետական միասնական քննությունները: Շրջանավարտները քննություն են հանձնեցին կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից, որոնց մասնակցեց 59 շրջանավարտ:
Պետական միասնական քննությունները մարզում անց են կացվում Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ եւ Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցներում: Մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ մարզպետարանի մասնագետները հետեւողականություն են իրականացրել, որպեսզի դպրոցներում ստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները՝ քննությունները լավագույնս կազմակերպելու համար:
Մինչ այդ՝ հունիսի 2-ին, մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում կայացան ավարտական քննությունները: Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից քննություն հանձնեց 1481 իններորդ դասարանցի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14