Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բարեգործական ծրագրեր՝ Արագածոտնի մարզի Ուշի գյուղում

03.06.2014

Հունիսի 1-ը Արագածոտնի մարզի Ուշի համայնքում նշանավորվեց հիմնանորոգված մշակույթի տան շահագործմամբ: Ծրագիրն իրականացվել է կանադահայ մի խումբ բարերարների աջակցությամբ: Վերանորոգվել է մշակույթի տան դահլիճն ամբողջությամբ: ,,Վիվասել-ՄՏՍ,,-ի կողմից էլ իրականացվել է կահավորումը, ինչ արդյունքում դահլիճն ունի նոր նստարաններ, վարագույր, տեխնիկական արդիական սարքավորումներ:
Մշակույթի տան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ,,Վիվասել-ՄՏՍ,,-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բարերարները, այդ թվում՝ վերանորոգման կազմակերպչական աշխատանքները համակարգող Մարգար Շարաբխամյանը, բազմաթիվ այլ հյուրեր:
Նրանք շրջեցին նորակառույց դահլիճում, ծանոթացան մշակույթի տան այլ մասնաբաժիններին, որտեղ տեղավորված են գրադարանը, փոստը, գյուղապետարանը: Այս հատվածն, ի դեպ, վերջին 1-2 տարվա ընթացքում վերանորոգվել է գյուղապետարանի ուժերով, իսկ դահլիճում շինարարական աշխատանքներ չէին իրականացվել հիմնադրումից ի վեր՝ 1980 թվականից: Այնպես որ, հիմնանորոգումը խիստ անհրաժեշտ էր եւ օրապահանջ:
Նույն օրը համայնքում տեղի ունեցան նաեւ դպրոցի բակում կառուցված խաղահրապարակի եւ գյուղի կենտրոնում տեղադրված զբաղմունքի համար նախատեսված տաղավարների բացման արարողություն: Այս ծրագրերը եւս իրականացվել է բարեգործական նույն կազմի շնորհիվ:
Շնորհավորելով ուշեցիներին նորաբաց կառույցների առթիվ, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ դրանք ազգաբնակչության համար զբաղմունքի, ազատ ժամանցի անցկացման լավագույն խթան են: Մարզպետը կարեւորեց, հատկապես, նախագահ Սերժ Սարգսյանի կոչով սփյուռքահայ բարերարների համանման գործունեությունը երկրում եւ հավաստիացրեց, որ այդպիսի ծրագրերը ոչ միայն Ուշիում, այլեւ՝ մարզի տարբեր համայնքներում շարունակական են լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14