Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Միքայելյանի անդրանիկ ցուցահանդեը

03.06.2014

2007 թվականին զինվորական ծառայության ժամանակ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակիչ Գարիկ Միքայելյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը նրանից խլեց երկու ձեռքը: Անասելի փորձությունների միջով անցավ նրա ընտանիքը: Հոգեկան ծանր ապրումներ ու զրկանքներ կրեցին ծնողները` որդուն ամուր պահելու ու կյանքի նկատմամբ հավատը չկորցնելու համար: Նրանց եւ շրջապատի հոգատար մարդկանց շնորհիվ երիտասարդը կարողացավ իրեն վերագտնել, ապրել ու իր տեղը ամրապնդել կյանքում: Իսկ այդ ամեննի հիմնարար խթանը հանդիսացավ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ Գերմանիայում բուժվելու եւ վիրահատվելու բացառիկ հնարավորությունը:
Երևանի պետական հաամալսարանի կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Գարիկն այսօր արդեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աշխատակից է, որն իրականացավ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցության շնորհիվ: Աշխատանքին զուգահեռ, նա ուսումը շարունակեց Երևանի ճարտարագիտական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում:
Եվ, ի զարմանս բոլորի, Գարիկը սկսեց նկարել: Սկզբում՝ ոտքով, ինչի արդյունքում ծնվեց նրա առաջին կտավը` ,,Ճանապարհ դեպի լույս,,: Իսկ որոշ ժամանակ անց սկսեց նկարել արդեն նոր ձեռքերով:
Մայիսի 24-27-ը Երևանի ,,Հայ Արտ,, մշակույթի կենտրոնում կայացավ Գարիկ Միքայելյանի նկարների առաջին ցուցահանդեսը:
-Ինձ համար առաջին հերթին կարևորը գախափարն է, միտքը,- ասում է երիտասարդ նկարիչը,- երբ ծնվում է գաղափարը, կտավն ինքնին գույն է առնում:
Գարիկ Միքայելյանը կտավին է հանձնում այն ամենը, ինչը մոտ է ու հարազատ իրեն, իր էությանը: Վառ երևակայություն, գունային նուրբ զգացողություն, կոմպոզիցիայի կառուցման հմտություն, անսպառ եռանդ ու աշխատասիրություն. ահա սրանք են Գարիկ Միքայելյանի արվեստի առանձնահատուկ հատկանիշները:
Ցուցահանդեսի այցելուները չէին կարողանում թաքցնել իրենց հիացմունքն ու հուզմունքը: Պատահական չէր այցելուներից մեկի՝ հուշատետրում թողած գրառումը, որով կարծես ամեն ինչ ասված էր. «Որքան հիացմունքս է, կրկնակի՝ զարմանքս.... Մարդ երկու ձեռքով չի կարողանա կտավին հանձնել այն ամենը, ինչը որ Գարիկն առանց ձեռքերի... Հիացած եմ պարզապես: Մաղթում եմ անսպառ էներգիա եւ տաղանդ, որ այս գործերը գնահատված լինեն հայ եւ մյուս ազգերի կողմից...»:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14