Նորություններ
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
31.05.2014

Սիրելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ բոլորիս՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձը հղում եմ ամենքիս , քանի որ այն բոլորինս է: Երեխաները մեզ համար ապրելու, արարելու, նորանոր ձեռքբերումների հասնելու հիմնարար խթանն ու կյանքի շարժիչ ուժն են:
Երեխաների պաշտպանություն՝ ասել է, թե նրանց համար առողջ, ուրախ ու երջանիկ մանկության երաշխիքների ապահովում, կյանքում լիարժեք դրսեւորվելու, կայանալու, արժանապատիվ ապրելու հնարավորություն: Այս մուտեցումներով են իրենց ծրագրերը կազմում եւ իրագործում Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, պետական եւ հասարակական բոլոր կառույցները:
Թանկագին երեխանե՛ր, շնորհավորում եմ ձեր տոնի կապակցությամբ: Թո՛ղ որ, ամենուր կապույտ ու անամպ լինի երկնակամարը: Թո՛ղ որ, իրականանան ձեր բոլոր երազանքները: Երջանիկ եղեք, ապրեք ձեր պապերի երազած եւ հայրերի կերտած ազատ ու անկախ հայրենիքում, վայելեք նրա լուսավոր եւ անբասիր ապագան: