Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը

30.05.2014

Արագածոտնի մարզխորհրդի հերթական նիստը կկայանա հունիսի 5-ին: Օրակարգում քննարկվելիք հարցերը հետեւյալն են:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքների մասին, համայնքների կողմից հողի հարկի և գույքահարկի վարվող շտեմարաններում /բազաներում/ տեղ գտած անճշտությունների վերացման և նշված ոլորտում օրենսդրական փոփոխությունների մասին, ցրտահարության հետևանքով տուժած շահառուների ցուցակների և սերմերի բաշխման գործընթացի մասին, համայնքներում առկա պատմամշակութային հուշարձանները ապօրինի շինարարություններից պահպանելու մասին, մարզի համայնքներում գերեզմանատների առկա իրավիճակի, պատմական գերեզմանների տարածքում ապօրինի հողհատկացումների և համայնքների կողմից ձեռնարկվելիք միջոցառումների մասին:
Կքննարկվեն նաեւ ընթացիկ մի շարք հարցեր, կարվեն հայտարարություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14