Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճանաչվել է լավագույն հրաձիգ

29.05.2014

 Դպրոցականների ,,Դիպուկ հրաձիգ,, հանրապետական մրցումները տարիների պատմություն ունեն: Այն անց է կացվում 2003 թվականից ի վեր՝ ,,Հրաձգության հանրապետական մարզադպրոց,, ՊՈԱԿ-ի կողմից ,, եւ նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում ՆԶՊ եւ ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացմանը, դաստիարակել առողջ ապրելակերպ, նախապատրաստել հայրենիքի նվիրյալ պաշտպաններ:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մրցոււմները լայն արձագանք գտան Արագածոտնի մարզի դպրոցներում: Այն անցկացվեց 3 փուլով՝ համայնքային, մարզային եւ հանրապետական: Վերջինը կայացավ մայիսի 26-29-ը: Մարզային առաջնությունում հաղթող ճանաչվեց Մելիքգյուղի միջնակարգ դպրոցի թիմը՝ 3 տղայից եւ 1 աղջիկ: Հրաձգության դիպուկությամբ աչքի ընկավ թիմի անդամ Հարություն Ղեւոնդյանը: Անհատական մրցումներում 14 դիպուկ կրակոցով նա գրավեց առաջին տեղը եւ արժանացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարաևրության մեդալի եւ պատվոգրի: Թիմը եւս պատվոգիր ստացավ՝ առաջնությանը լավագույնս մասնակցելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14