Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ապարանի Վերածնունդ հուշահամալիրում կայացավ Մայիսի 28-ի տոնակատարությունը

28.05.2014

Առաջին հանրապետության տոնի առթիվ գլխավոր տոնակատարությունը Արագածոտնի մարզում կայացավ Ապարանի Վերածնունդ հուշահամալիրում: Այստեղ էին ժամանել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր ոչ միայն տեղի, այնպես էլ հարեւան մարզերի համայնքներից եւ մայրաքաղաք Երեւանից:
Ապարանի հրապարակից բազմությունը ոտքով շարժվեց դեպի ,,Վերածնունդ,, հուշահամալիր: Նախ այցելություն կատարվեց Արցախյան ազատամարտին զոհ գարձած ապարանցիների շիրիմներին: Այնուհետեւ մասնակիցներն ուղեւորվեցին դեպի զորահրամանատար Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանոց եւ հերոսի շիրիմը պատեցին ծաղկեպսակներով:
Տոնախմբության հանդիսավոր մասը կայացավ հուշահամալիրի բարձունքում: Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի բացման խոսքից հետո իր օրհնանքը հղեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ Պռոշյանը:
Ներկաներին շնորհավորանքի խոսք հղեց մարզպետ Սարգիս Սահակյանը:
-2018 թվականի Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պատմության մեջ կարեւորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն, որին ծնունդ տվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը: Դարերի ընդմիջումից հետո իրականացավ մեր նախնիների, պապերի ու հայրերի երազանքը. վերականգնվեց հայոց անկախ պետականությունը,-ասաց նա եւ միասնականության կոչ արեց բոլորին, քանզի բոլոր ժամանակներում հաղթանակը մեր ժողովրդինն է եղել՝ զուտ միասնականության եւ համախմբվածության շնորհիվ:
Հայոց պատմության մեջ 1918 թվականի մայիսին ծավալված ռազմական գործողությունների եւ այդ իրադարձություններիում Բաշ-Ապարանի հերոսամարտի պատմական կարեւորության մասին գնահատականներ հնչեցին նաեւ մյուս ելույթներում:
Տոնակատարությունը շարունակվեց զինվորական շքերթով, հանրապետության ճանաչված երգիչ-երգչուհիների, երաժշտական համույթների կատարումներով, երգ ու պարով, երաժշտությամբ: Ներկաները հաճույքով օգտվեցին նաեւ ապարանցիների կողմից իրենց մատուցված բացօթյա հյուրասիրությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14