Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2014


Հարգելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ:
2018 թվականի Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պատմության մեջ կարեւորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն, որին ծնունդ տվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը: Դարերի ընդմիջումից հետո իրականացավ մեր նախնիների, պապերի ու հայրերի երազանքը. վերականգնվեց հայոց անկախ պետականությունը:
Նոր հնարավորություններ բացվեցին սեփական պետությունը կերտելու, նրա կայացումն ապահովելու համար: Այդ ամենը, սակայն, հեշտ չտրվեց: Անհրաժեշտ եղավ ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ մեր ժողովրդի բացառիկ համախմբվածության: Կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի անմնացորդ մարտնչում էին մեր աշխարհազորայինները, առաջին աշխարհամարտի ժամանակ կամավորական շարժմանն անդամագրված մեր բազմաթիվ նշանավոր եւ անձնուրաց զորավարներն ու ռազմիկները, ժողովրդական բոլոր ուժերը:
Մեր ավագ սերունդների հերոսական այդ դասերը փոխանցվեցին սերնդե-սերունդ, եւ դրսեւորվեցին մեր օրերում, երբ գրվում էին մեր երկրի նորագույն պատմության հերոսական էջերը:
Շնորհավորելով Հանրապետության օրվա առթիվ, մաղթում եմ, որ միասնությունն ու համախմբվածությունը զորավիգ լինեն մեզ մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության խաղաղ ու անվտանգ ապագան կերտելու, մեր անկախ պետականությունը զորացնելու գործում:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14