Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց ՀՀԿ 15-րդ համագումարին

26.05.2014

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց ՀՀԿ 15-րդ համագումարին: Պատվիրակությունը բաղկացած էր 44 անդամից, որը ղեկավարում էր ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, մարզպետ Սարգիս Սահակյանը:
Համագումարում մարզի պատվիրակության կողմից ելույթ ունեցավ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը: Նա մի քանի հիմնախնդիրներ բարձրացրեց, որից մեկը վերաբերում էր կոոպերատիվների ստեղծման գաղափարին: Այն մարզում արդեն իրագործման ընթացքի մեջ է, ինչը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու լուրջ խթան է: Մեկ այլ հարցադրումով առաջարկություն արվեց, որ կառավարության անդամները եւ ԱԺ պատգամավորները մարզ այցելություններ կատարեն ոչ միայն որոշակի անհրաժեշտություններից ելնելով, այլեւ հստակ ժամանակացույցով՝ ամիսը մեկ անգամ: Դա հնարավորություն կտա նրանց անձամբ իրազեկվելու տեղերում առկա խնդիրներին, եւ դրանց լուծման գործնական քայլեր կձեռնարկվեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14