Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ միջոցառում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145 ամյակին

21.05.2014

Արագածոտնի մարզում մշակութային մթնոլորտի եւ մշակութային կրթօջախների գործունեության ակտիվացման, դրանց հոգևոր մերձեցումը խթանելու եւ օժտված երեխաների բացահայտման ու մանկավարժների կատարելագործման նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղը տարբեր մշակութային կազմակերպությունների հետ համատեղ վեցերորդ տարին անընդմեջ նախաձեռնում և իրականացնում է բազմաբովանդակ միջոցառումներ: Դրանցից են «Կոմիտաս-140», «Սարյան- 130», «Թումանյանի պոեզիան հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում» , «Չայկովսկի 170 և Շուման 250», «Հզոր խմբակ-90» միջոցառումները , Մ. Մազմանյանի «Ճուտիկ» օպերայի բեմականացումը, Աննա Ազիզյանի ստեղծագործական գործունեությանը նվիրված միջմարզային հեղինակային համերգը, մարզային մի շարք ստուգատես-փառատոները, մեթոդական, ուսուցողական բազմաթիվ ծրագրերը:
Համանման նախագծերը շարունակվել են նաեւ 2013-2014 ուսումնական տարում: Առաջին կիսամյակի ավարտին իրականացվեց անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությանը նվիրված հեղինակային համերգ, որին մասնակցեց շուրջ 110 երեխա՝ Աշտարակի, Թալինի, Օշականի երաժշտական, Ապարանի արվեստի դպրոցներից:
Ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը եզրափակվեց ,,Կոմիտաս-145,, միջոցառումների շարքով: Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում մայիսի 21-ին կայացավ շարքի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը մասնակցեցին Ապարանի եւ Ոսկեվազի արվեստի դպրոցների կերպարվեստի եւ պարի դասարանների սաները, Աշտարակի, Թալինի , Օշականի երաժշտական դպրոցների ջութակի, դաշնամուրի, քանոնի, բլուլի, շվիի, սանթուրի դասարանների աշակերտները, ինչպես նաեւ Աշտարակի երաժշտական դպրոցի վոկալ երգչախումբը: Միջոցառումը բովանդակային առումով հագեցած էր: Աշտարակի Նորայր. Սիսակյանի անվ. թիվ 5 ավագ դպրոցի աշակերտները ներկայացրին գրական մոնտաժ, որի նպատակն էր լիարժեքորեն ճանաչել հայ երաժշտարվեստի երախտավոր մեծն Կոմիտասին, սիրել եւ պահպանել հայրենի մշակութային արժեքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 12:47:14